Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունը ևս Ադրբեջանի գործելակերպն ընկալում է որպես ԼՂ-ն հայաթափելու քաղաքականություն. վարչապետը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Այսօր՝ հունիսի 29-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հունիսի 27-ին ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, նշեց, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:

«Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22-56 բանաձևն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և մեջբերումներ կատարեց բանաձևից: 

Կարևորելով ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը՝ վարչապետը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները Նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ Գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով:

Մանրամասն՝ տեսանյութում