Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊԵԿ-ի ապահովված հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելացել են 24.4%-ով

ՀՀ ՊԵԿ-ի ապահովված հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելացել են 24.4%-ով
Հայաստան / Տնտեսություն
19:35, 04 июль 2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023-ի հունվար-հունիսին ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ  2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները). այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից։

Ըստ աղբյուրի՝ 2022-ի հունվար-հունիսին ապահովվել են 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝  750.2 մլրդ դրամ: