Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ

ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ
Տնտեսություն
10:55, 03 май 2023
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 126.3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով:  

2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51.1 մլրդ դրամով կամ 68.6%-ով: