Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԳ նախարարը պարեկներին շնորհավորել է պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ

ՆԳ նախարարը պարեկներին շնորհավորել է պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ
Հայաստան
19:09, 07 июль 2023
Հուլիսի 7-ին լրանում  է Պարեկային ծառայության ստեղծման երկու տարին, ինչի կապակցությամբ պարեկային ծառայություն էին այցելել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալներն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Շնորհավորելով պարեկներին ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրանց ծառայությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կարգավորմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը: Նա նաև փաստեց, որ պարեկային ծառայությունը նոր շունչ է հաղորդել ոստիկանության աշխատանքին։

Ներքին գործերի նախարարը նշեց, որ երկու տարվա ընթացքում պարեկները շարունակել են կատարելագործել  մասնագիտական կարողությունները և այսօր շատ ավելի բարձրորակ ծառայություն են մատուցում մեր քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Այդ ուղղությամբ Վահե Ղազարյանն ընդգծեց, որ պարեկային ծառայության ստեղծումն ու գրանցած արդյունքներն են նաև նպաստել տարբեր հարցումներում հանրության կողմից ոստիկանության նկատմամբ վստահության աճին։

Բարի ծառայություն մաղթելով պարեկներին՝ Վահե Ղազարյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով և ամենօրյա քրտնաջան աշխատանքով պարեկային ծառայությունը դարձնել էլ ավելի պրոֆեսիոնալ և կայացած կառույց։ 

Իր խոսքում Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, միջազգային գործընկերներին և հասարակական կառույցներին՝ Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Ներկայացվեց պարեկային ծառայության երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքը, ինչից հետո ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ պարեկներ պարգևատրվեցին։