Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանում քվեաթերթիկ են տպագրե՞լ․ Քոչարյանի դաշինքի շտաբի համակարգողի տանը խուզարկություն է․ aravot.am

Սիսիանում քվեաթերթիկ են տպագրե՞լ․ Քոչարյանի դաշինքի շտաբի համակարգողի տանը խուզարկություն է․ aravot.am
Հայաստան
10:33, 20 июнь 2021
Այս պահին Սիսիանի «Հայաստան» դաշինքի շտաբի ընտրական շտաբի համակարգող Սլավիկ Հովհաննիսյանի տանը խուզարկություն է կատարվում։

Ինչպես նա տեղեկացրեց Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում, 30 ոստիկան, բարձրաստիճան փոխգնդապետներ, մայորներ իրենց տանն են։

«Տան բոլոր հատվածները խուզարկել են։ Հավանոցով, բոստանով, տպիչ սարքերն են առգրավել տնից, շտաբից էլ տպիչ սարքը։ Ինձ էլ Երեւան են հրավիրում»,–ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա` պատճառաբանում են, որ իբր «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ ենք տպագրել։ «Նմուշ ենք ունեցել, ծուռտիկ-մուռտիկ կտրած, որ ընտրողներին բացատրենք՝ ոնց քվեարկեն։ Բոլորն էլ դա անում են, ինտերնետում գցում են։ Դրանք սահմանված նմուշներ չէին։ Նման բան, իհարկե, չկա, իմ տնից ոչինչ չեն գտել, նախկին ընտրություններից բուկլետներ կար՝ «Իմ քայլի»-ից Տիգրան Կարապետյանինը։ Ընտրություններին վերաբերող այլ բաներ չգտան։ Ես էլ սափրվում եմ, որ Երեւան գնամ»,–ասաց Սլավիկ Հովաննիսյանը։

Ի դեպ, վերջինս Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աներն է, իսկ վերջինս ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։