Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդական առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել

ԵՄ դիտորդական առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել
Հայաստան
15:40, 27 июль 2023
Հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը նույնպես տեղում է: Այդ մասին հայտնում է «Լուրերը»:

ԵՄ առաքելության ղեկավարը «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում և շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: