Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ նիստում. Տոնոյանը՝ ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի հորդորի մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, նշեց, որ 2018 թվականի մայիսին՝ իր նշանակման օրվա դրությամբ, արձանագրել է, որ ՀՀ ԶՈՒ-ն կարող էր դիմակայել իրեն 2-3 անգամ գերակայող ուժերի։ Իսկ անդրադառնալով զորահավաքային ռեսուրսներին՝ ասաց, որ երբևիցե հայկական կողմը այդ հնարավորությունը չի ունեցել՝ զորահավաքային ռեսուրսների ապահովման համար հայկական կողմը ամբողջական պաշար չի ունեցել ո՛չ ՍՌՏ-ի, ո՛չ հանդերձավորման առումով։

Տոնոյանն ասաց, որ պատերազմի մեկնարկին կարգադրական կարգով Գլխավոր շտաբը որոշ գործողություններ իրականացրել է բանակը մարտական պատրաստության բարձր մակարդակի բերելու ուղղությամբ, մանրամասներ, սակայն, Տոնոյանը բաց մասում չցանկացավ հայտնել։ 

Անդրադառնալով պատերազմի երրորդ օրը Անվտանգության խորհրդում Օնիկ Գասպարյանի զեկույցին, որ ԶՈՒ-ն ունակ չէ կասեցնել հակառակորդի ագրեսիան, և հորդորել է դիվանագիտական միջոցներով կանգնեցնել պատերազմը՝ Տոնոյանն ասաց, որ հաստատ հիշում է, որ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ նիստում։ «Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով։ Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես...»: 

Մանրամասն՝ տեսանյութում