Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ի այսքան խտրական մոտեցումը շատ քաղաքացիների շրջանում կարող է խաթարել վստահությունը նրա գործունեության հանդեպ․ Վահագն Ալեքսանյան

ՄԻՊ-ի այսքան  խտրական մոտեցումը շատ քաղաքացիների շրջանում կարող է խաթարել վստահությունը նրա գործունեության հանդեպ․ Վահագն Ալեքսանյան
Հայաստան
19:00, 24 июнь 2021
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օրեր առաջ ՄԻՊ-ին դիմել էի կոչով, որպեսզի արձագանքի, Գեղամ Մանուկյանի կողմից փաստացի 600 000-ից ավել քաղաքացու «բ․-ի տղա» անվանելուն։ 

Պարոն Թաթոյանը ինձ մեղադրեց ապօրինի ու կրիմինոգեն արտահայտության մեջ, նաև մեղադրեց նրանում, որ չգիտեմ՝ թե ու՞մ արտահայտությունների մասին ՄԻՊ-ը կարող է խոսել և ում՝ ոչ։ Փաստացի պնդելով, որ ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնող Գեղամ Մանուկյանի վիրավորական ու ատելություն հարուցող արտահայտությունը իր լիազորությունների շրջանակից դուրս է։ 

Այսօր ՄԻՊ-ը անդրադարձել է ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնող Էդուարդ Աղաջանյանի գրառմանը, որը բավականին փափուկ պատասխան էր Հայաստանի քաղաքացիներին, գյուղացիներին հայհոյող որոշակի խմբի։ 

Փաստացի պետական իշխանության մաս չկազմող և տվյալ պահին լրիվ նույն կարգավիճակն ունեցող երկու գործիչների նկատմամբ ՄԻՊ-ի այսքան տարբեր, խտրական մոտեցումը, կարծում եմ՝ շատ քաղաքացիների շրջանում կարող է խաթարել վստահությունը ՄԻՊ-ի գործունեության հանդեպ, ավելին՝ կարող է դիտարկվել որպես ՄԻՊ Արման Թաթոյանի քաղաքական նախասիրությունների ու նախապատվությունների բացահայտ դրսևորում (որքան էլ ես ու շատերը դա այդպես չհամարենք)։

Կարծում եմ՝ ՄԻՊ-ը պարտավոր է շատ ավելի հստակ լինել իր որդեգրած սկզբունքների մեջ»։