Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծում եմ ՝ Ալ-Կաիդայի մի շարք մարտիկներ, ամենայն հավանակությամբ, կգումարվեն Վազգեն Մանուկյանի «բակային ջոկատներին»». Ալեքսանյան

«Կարծում եմ ՝ Ալ-Կաիդայի մի շարք մարտիկներ, ամենայն հավանակությամբ, կգումարվեն Վազգեն Մանուկյանի «բակային ջոկատներին»». Ալեքսանյան
Քաղաքականություն
00:52, 13 февраль 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Վազգեն Մանուկյանի այսօրվա ելույթը նորից լսեցի։ Որպես արաբագետ չէի կարող չնկատել ակնհայտ նմանությունը Ալ-Կաիդայի նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի ելույթներին․ եթե ընդամենը անվանափոխենք Մանուկյանի նշած թիրախները բին Լադենի նշածներով ու թարգմանենք արաբերեն, կարծում եմ ՝ Ալ-Կաիդայի մի շարք մարտիկներ ամենայն հավանակությամբ կգումարվեն Մանուկյանի «բակային ջոկատներին»։ 

Հուսով եմ՝ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ելույթում առկա տեռորիզմի նոտաները ձայնային ելևէջներից այն կողմ չանցնեն։ 

Ու խնդրում եմ՝ մեկդ այդ տարիքն առած մարդուն բացատրեք, որ այնուամենայնիվ ո՛չ ինքն է բին Լադենը, ո՛չ էլ Ազատության հրապարակն է Ջալալաբադի՝ տեռորիստների մարզման  «Դարունդա» ճամբարը»։