Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինլանդիան պատրաստվում է արգելել ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը երկիր

Ֆինլանդիան պատրաստվում է արգելել ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը երկիր
Միջազգային
12:55, 15 сентябрь 2023
Ֆինլանդիան նախատեսում է ռուսական համարանիշներով մեքենաների մուտքի արգելք սահմանել, հայտնում է YLE հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

YLE-ի տեղեկություններով՝ արգելքի մասին պատրաստվում է պաշտոնապես այսօր՝ օրվա ընթացքում, հայտարարել արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

Ենթադրվում է, որ մուտքի արգելքը կտարածվի 10-ից պակաս նստատեղ ունեցող ռուսական համարանիշներով մեքենաների վրա:

Նախատեսված են որոշ բացառություններ, գրում է YLE-ն՝ չհստակեցնելով, թե ում են վերաբերում դրանք։

Թե երբ ուժի մեջ կմտնեն մուտքի նոր կանոնները՝ առայժմ հայտնի չէ։