Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում պարեկները Նորատուսցի Արայի որդու «Յաշիկ»-ը տեղափոխել են տուգանային հրապարակ

Երևանում պարեկները Նորատուսցի Արայի որդու «Յաշիկ»-ը տեղափոխել են տուգանային հրապարակ
Հասարակություն
12:35, 09 март 2023
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում «Մերսեդես G63» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:

Ժամերի ընթացքում «յաշիկ»-ը հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանում և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, որը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: 

Լյովա Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել է շնաձկան պատկերով կպչուն: