Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հայաստան
13:31, 29 январь 2022
Հունվարի 27-ին, ժամը 01.40-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները, «ԲՄՎի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 07.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Հոնդա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 07.55-ին, Երևանի Բաբաջանյան և Ալմաթի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժ.08.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 33-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Կ. Դեմիրճյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 10.50-ին, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Ֆորդ», «Կիա», «ԲՄՎ», «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-21099»-ի 63-ամյա և «Միցուբիշիի»-ի 36-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 23-00-ի սահմաններում, Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական գյուղում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով հետընթաց սահել և հարվածել է 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։