Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Mercedes CLՏ 63»-ը Երեւանում շրջում էր կեղծ համարանիշներով. Ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել

«Mercedes CLՏ 63»-ը Երեւանում շրջում էր կեղծ համարանիշներով. Ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել
Հասարակություն
13:28, 07 март 2022
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վերջին ամիսներին մայրաքաղաքում հայտնաբերել են այնպիսի օրինախախտ վարորդների, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են փոխարինված կամ կեղծ համարանիշներով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։ 

Ավտոմեքենայում հայտնաբերվում  է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան շրջել է մայրաքաղաքում։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 

Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։ 

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի ով լինելուց ու վարած ավտոմեքենայից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: