Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի

Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի
Միջազգային
12:49, 24 март 2021
Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը՝ ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։