Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիան վետո է դրել ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների համատեղ հայտարարության վրա

Հունգարիան վետո է դրել ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների համատեղ հայտարարության վրա
Միջազգային
12:03, 22 сентябрь 2023
Հունգարիան վետո է դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Եվրամիության երկրների համատեղ հայտարարության վրա, հաղորդում են եվրոպական դիվանագիտական աղբյուրները։

Ինչպես նշվում է, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարությունը, սակայն Հունգարիան վետո է դրել դրա վրա։

Բորելի հայտարարության մեջ դատապարտվում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները։