Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովը ընդունեց նախագիծ, որով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս համապատասխան հիմնադրամից տրամադրվի աջակցություն

ԱԺ հանձնաժողովը ընդունեց նախագիծ, որով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս համապատասխան հիմնադրամից տրամադրվի աջակցություն
Միջազգային
12:07, 29 сентябрь 2023
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։  

Հիմնական զեկուցող՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում։

«Բացի այդ, հստակեցվում է հատուցման հիմնադրամի կողմից նոր դեպքի ծագմամբ կամ հատուցման ժամկետի ավարտից հետո հատուցման վճարը շարունակելու կապակցությամբ հատուցման գումարների հաշվարկման կարգը, վերացվում է դրոշմանիշային վճարն ինքնուրույն վճարման կարգը սահմանող հոդվածում տեղ գտած  տեխնիկական վրիպակը։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի  ժամանակ ունեցել ենք զինվորական թափուր պաշտոնի նշանակված ոչ զինվորական պաշտոնատար անձ, այսինքն՝ տեխնիկական աշխատանք իրականացնող անձ, որն այդ մարտերի ընթացքում զոհվել է, և այս օրենքում եղած բացը հնարավորություն չի ընձեռում, որպեսզի այդ անձը ևս ընդգրկվի համապատասխան հիմնադրամի շահառուների շարքում և իր ընտանիքը պետության ու հիմնադրամի կողմից ստանա որոշակի աջակցություն։ Սրանով մենք այդ խնդիրը կարգավորում ենք»,-ասաց նախարարի տեղակալը։
Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն։