Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց համար

ՊՆ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց համար
Իրավունք
15:38, 03 апрель 2023
Պաշտպանության նախարարությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստը ապօրինի կրող անձանց համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։

Նշվում է, որ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: