Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի սահմանային անցակետ․ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի սահմանային անցակետ․ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները
Միջազգային
16:34, 01 октябрь 2023
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի սահմանային անցակետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի գլխավորությամբ միջազգային կազմակերպության մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհ և հասել Լաչինի անցակետ։

Նշվում է, որ առաքելության նպատակն էր տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Թե ինչ բնակչության կարիքների մասին է խոսքը, երբ Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ հայաթափ է, անհայտ է:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Ղարաբաղ մոտ 30 տարի առաջ։