Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան
Հասարակություն
22:25, 28 июль 2023
Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. ՄարուքյանՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի սահմանային հատվածում:

 Գրառումը ներկայացնում ենք ստորև.
 
«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
 
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը»: