Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Անկարայի հետագա մասնակցության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման գործում

Բլինքենը Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Անկարայի հետագա մասնակցության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման գործում
Միջազգային
10:53, 09 октябрь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Անկարայի հետագա մասնակցության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման գործում։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են հարցեր՝ կապված Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գրոհների հետ»։

«Պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել շարունակել մասնակցությունը (կարգավորման գործում) և ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն է դարձնում ՀԱՄԱՍ-ի հարձակումները դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու վրա»,- ասել է Միլլերը։

Բլինքենն ու Ֆիդանը երկու օրվա մեջ արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել։ Նրանց հեռախոսազրույցի մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո՝ Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական առճակատման շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին։ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան անհրաժեշտ դիվանագիտական ջանքեր կգործադրի շուտափույթ դադարեցնելու համար առճակատումը։