Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում պաղեստինցի երեխաների հետ. մենք երբեք այդ կերպ չենք վարվել». Էրդողանը քննադատել է Բլինքենին

«Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում պաղեստինցի երեխաների հետ. մենք երբեք այդ կերպ չենք վարվել». Էրդողանը քննադատել է Բլինքենին
Միջազգային
18:14, 13 октябрь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Վերջինս Իսրայել կատարած այցի ժամանակ ասել է, որ «Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար», այլ նաև «որպես հրեա»։ Թուրքիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet թերթը։

Էրդողանը տարակուսանք է հայտնել այս հայտարարության կապակցությամբ:

«Ինչպե՞ս կարելի է այդպես խոսել: Իսկ եթե ձեր ընդդիմախոսն ասի. «Ես այս տարածաշրջան եմ եկել որպես մուսուլման»: Մենք չենք ասում «հրեա», «թուրք» և այլն։ Պետք է մարդուն վերաբերվել որպես մարդու։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում այս երեխաների հետ: Չե՞ք տեսնում, թե ինչ վիճակում են գտնվում նրանց ծնողները։ Մենք երբեք այդ կերպ չենք վարվել: Մենք միշտ ապահովել ենք մեր երկրում Իսրայելի դեսպանատների անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Էրդողանը նաև ասել է, որ Պաղեստինը այժմ հալածված կողմն է, այն դեպքում, երբ Իսրայելը այդպիսին չի հանդիսանում։