Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին

Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին
Քաղաքականություն / Տարածաշրջան
10:36, 13 май 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում պարտության դեպքում պատրաստ է հեռանալ իշխանությունից․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք իշխանության ենք եկել ժողովրդավարական ճանապարհով։ Մենք իշխանության ենք եկել մեր ժողովրդի հավանությամբ։ Եթե ընտրություններում մեր ժողովուրդն այլ բան որոշի, մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար»,- ասել է Էրդողանը:


Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում են պետական ​​բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդները։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ը՝ գումարած մեկ ձայն։ Հակառակ դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։