Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից». Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է Թուրքիայի նախագահի ընտրություններին միջամտելու մեջ

«Ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից». Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է Թուրքիայի նախագահի ընտրություններին միջամտելու մեջ
Միջազգային
10:54, 12 май 2023
Թուրքիայի նախագահի՝ ընդդիմադիր կոալիցիայի թեկնածուն, որը Թուրքիայի նախագահի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցն է, Ռուսաստանին մեղադրել է նախընտրական արշավին միջամտելու մեջ։

Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները «կանգնած են դավադրությունների և ֆեյքերի հետևում»։ «Եթե ցանկանում եք մայիսի 15-ից հետո մեր բարեկամության շարունակություն, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից»,- ասվում է տեքստում։ Միաժամանակ, քաղաքական գործիչը նշում է, որ, ինչպես նախկինում, ինքը կողմ է համագործակցությանն ու բարեկամությանը:

Ռուսական կողմի արձագանքն այս հայտարարության վերաբերյալ չի հաղորդվել։

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներն են Էրդողանը և Քըլըչդարօղլուն։ Հարցումների մեծ մասի տվյալներով՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է ոչ մեծ տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին պարզելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ: