Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը ընտրություններում՝ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու

Էրդողանը ընտրություններում՝ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու
Տարածաշրջան
22:42, 20 апрель 2023
Ակադեմիկոս, քաղաքագետ և լրագրող Ալի Բայրամօղլուն թուրքական ընդդիմաիր «Karar» պարբերականում Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հոդված է հրապարակել. գրում է ermenihaber-ը։

Բայրամօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ, «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է որպես՝ հասարակության աչքերում տարիներ անց առաջին անգամ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու:

Ըստ քաղաքագետի՝ վերջին 20 օրում իրականացված սոցհարցումները նույն արդյունքն են ցույց տալիս. այն է՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի շատ ձայն է հավաքում, քան Էրդողանը: 

«Մրցակցությունը գրեթե հավասար ձայների բաշխվածությամբ է ընթանում, Քըլըչդարօղլուն առաջ է անցնում, իսկ 2-րդ փուլը հավանական է»,- գրում է Բայրամօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում: