Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտարարել է, որ իր «դռները փակ են» Թուրքիայում ԱՄՆ դեսպանի համար՝ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման պատճառով

Էրդողանը հայտարարել է, որ իր «դռները փակ են» Թուրքիայում ԱՄՆ դեսպանի համար՝ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման պատճառով
Միջազգային
11:32, 03 апрель 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար։ Պետության ղեկավարն այսպես է արձագանքել դիվանագետի հանդիպմանը Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, հայտնում է Pars Today-ը։

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանի զրուցակիցը նախագահն է, ոչ թե ընդդիմության թեկնածուն, և որ դիվանագետը «պետք է իմանա իր տեղը»։ 

Թուրքիայի նախագահը ընդդիմությանը մեղադրել է նաև երկրում արգելված FETÖ կուսակցության առաջնորդ՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցուցումներով գործելու մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։