Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքը փորձում է ազդել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վրա. իմ դեմ ստոր արշավ է անցկացվում». Էրդողան

«Արևմուտքը փորձում է ազդել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վրա. իմ դեմ ստոր արշավ է անցկացվում». Էրդողան
Քաղաքականություն
11:02, 06 февраль 2023
Արևմուտքի երկրները փորձում են ազդել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք պետք է կայանան մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ փետրվարի 5-ին, Այդըն քաղաքի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է TRT-ն։

«Համաշխարհային տերությունները՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, ակտիվ ջանքեր են ներդնում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար: Այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է անցկացվում: Եվ Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը նույնպես այդ մասին են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:  

Էրդողանը նշել է, որ «արևմտյան լրատվամիջոցները շատ են գրում այն մասին, թե Թուրքիայում ընտրությունները որքան կարևոր են ամբողջ համաշխարհային քաղաքականության համար», ուստի ներդնում են «ակտիվ ջանքեր ազդելու քվեարկության և հասարակական կարծիքի վրա, ինչին Թուրքիայում ուշադրությամբ հետևում են»։