Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հրեշավոր հարվածի պատասխանատուն Միացյալ Նահանգներն է. Մեդվեդև

Գազայի հատվածի հիվանդանոցի վրա  հրեշավոր հարվածի պատասխանատուն Միացյալ Նահանգներն է. Մեդվեդև
Միջազգային
11:41, 18 октябрь 2023
ՌԴ Անվտանգության խորհրդիփոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարվածն անվանել է հրեշավոր պատերազմական հանցագործություն, որի պատասխանատվությունը պետք է ստանձնի Միացյալ Նահանգները։

«Գազայի հատվածի հիվանդանոցի վրա կատարված հրեշավոր հարվածը, իհարկե, ռազմական հանցագործություն է: Եվ դրա վերջնական պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր ցինիկաբար փող են աշխատում պատերազմներից տարբեր երկրներում և տարբեր մայրցամաքներում: Ովքեր անխոհեմ կերպով զենքի համար հսկայական գումար են բաժանում՝ բեռնելով իրենց ռազմարդյունաբերական համալիրը: Ով ժողովրդավարական արժեքները պաշտպանելու իր գլոբալ առաքելության մասին կեղծ հաղորդումներ է արձակում: Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է նա իր Telegram ալիքում:
 
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին Գազայի կենտրոնական շրջաններում պայթյունների մասին, ինչի հետևանքով տեղի հիվանդանոցներից մեկի տարածքը լրջորեն վնասվել էր։ Al Hadath հեռուստաալիքի պնդմամբ՝ կատարվածի պատճառը կարող էր լինել Իսրայելի օդուժի հարվածը։ Հարվածի հետևանքով, Al Arabiya հեռուստաալիքի վերջին տվյալներով, զոհերի և տուժածների թիվը գերազանցել է 800-ը։