Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել Եգիպտոս

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել Եգիպտոս
Միջազգային
10:56, 10 октябрь 2023
Իսրայելի զինվորականները Գազայի հատվածը լքող բոլոր պաղեստինցիներին խորհուրդ են տվել տեղափոխվել Եգիպտոս։

«Ես գիտեմ, որ Ռաֆահի անցակետը դեռևս բաց է»,- ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը։

«Բոլորին, ովքեր կարողանում են դուրս գալ, ես խորհուրդ եմ տալիս նրանց դուրս գալ»,- ավելացրել է նա:

Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահման անցումը հաճախ է օգտագործվում Գազայի հատվածի բնակիչների կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողությունների ժամանակ: