Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայի հարավում սահմանվել է 5-ժամյա հրադադար. Al Arabiya

Գազայի հարավում սահմանվել է 5-ժամյա հրադադար. Al Arabiya
Միջազգային
10:40, 16 октябрь 2023
Գազայի հատվածի հարավային շրջաններում սահմանվել է հրադադար, որը կտևի հինգ ժամ, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նրա տեղեկություննեևրով՝ այս քայլի նպատակն այն է, որ օտարերկրյա քաղաքացիները կարողանան լքել անկլավը, և որպեսզի մարդասիրական օգնություն ուղարկվի Գազա։ Հրադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 09:00-ին, հակամարտող կողմերը պայմանավորվել են հրադադարի սահմանման անհրաժեշտության մասին։

Al Arabiya-ն նշում է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում կուտակվել է առնվազն 100 մեքենա՝ հումանիտար օգնությամբ, որոնք սպասում են հումանիտար միջանցքի բացմանը։