Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը մտադիր է Կոնգրեսին խնդրել100 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնելու համար

Բայդենը մտադիր է Կոնգրեսին խնդրել100 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնելու համար
Միջազգային
10:51, 19 октябрь 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Կոնգրեսին խնդրել համաձայնել դաշնային բյուջեից 100 միլիարդ դոլար հատկացնելուն՝ Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական և այլ օգնություն տրամադրելու համար։

Այս մասին, ԱՄՆ նախագահի աշխատակազմում CNN-ի և Reuters-ի աղբյուրների տեղեկություններով, Բայդենը կխոսի հեռուստաուղերձում, որի մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Reuters-ի զրուցակիցների տեղեկություններով՝ Բայդենը պատրաստվում է 60 միլիարդ դոլար խնդրել Ուկրաինային օգնելու համար, 10 միլիարդ դոլար՝ Իսրայելին։ 

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, հանրապետական Ջիմ Ռիշը լրագրողներին հայտնել է, որ լսել է Բայդենի այդ ծրագրերի մասին նորությունների թողարկումից:

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները: