Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էր Ռիադը Թել Ավիվին կոչ է արել վերադառնալ 1967 թվականի սահմաններին

Էր Ռիադը Թել Ավիվին կոչ է արել վերադառնալ 1967 թվականի սահմաններին
Միջազգային
14:11, 20 октябрь 2023
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը ուրբաթ օրը վերահաստատել է թագավորության դիրքորոշումը՝ դատապարտելով «Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա թիրախավորված հարձակումը», հայտնում է Al Arabiya-ն։ 

«Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դեմ»,- ասել է թագաժառանգը՝ ելույթ ունենալով Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) և Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում:

Նա նաև վերահաստատել է թագավորության հանձնառությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ լուծմանը և նշել, որ ջանքերը պետք է ուղղված լինեն կայունության վերականգնմանը՝ շարունակելու համար արդարացի լուծում գտնելու ջանքերը, որը ենթադրում է 1967 թվականի սահմանների վրա հիմնված պաղեստինյան պետության ստեղծում։