Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն նույնպես դուրս է գալիս Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

ՆԱՏՕ-ն նույնպես դուրս է գալիս Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից
Միջազգային
16:43, 07 ноябрь 2023
ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին իրենց մասնակցությունը մշտապես դադարեցնելու մտադրության մասին:

Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում:

«Պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի որոշման արդյունքում պայմանագրի մասնակից դաշինքի երկրները մտադիր են միջազգային իրավունքով սահմանված կանոններին համապատասխան կասեցնել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կիրառումն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այս որոշմանը լիովին աջակցում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները»,- ասվում է փաստաթղթում։