Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինացիները կկարողանան կառավարել արևմտյան տանկերը. Ստոլտենբերգ

Ուկրաինացիները կկարողանան կառավարել արևմտյան տանկերը. Ստոլտենբերգ
Միջազգային
15:04, 26 январь 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները կկարողանան կառավարել տանկերը, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կտրամադրեն Կիևին։ Այս մասին նա խոսել է CNN-ին տված հարցազրույցում։ 

 «Ուկրաինացիները իրենց ցույց են տվել որպես չափազանց հմուտ և ընդունակ տեխնիկայի ու զենքի հարցում, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցները տրամադրել են նրանց: Եվ ես միանգամայն վստահ եմ, որ նրանք կարող են այդպես վարվել նաև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից տրամադրվող հիմնական մարտական տանկերի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։ 

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները խորհրդային տանկերի կառավարման մեծ փորձ ունեն, ինչը կօգնի նրանց «գլուխ հանել» Արևմուտքի կողմից մատակարարվող տանկերից: