Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը մտադիր է մշտական ​​ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի վրա

Իսրայելը մտադիր է մշտական ​​ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի վրա
Միջազգային
18:54, 10 ноябрь 2023
Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի մերձակայքում գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է Ynet պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո։ «Իսրայելի պաշտպանության ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի վրա, մենք այն չենք հանձնի արտաքին ուժերին», – ի պատասխան ասել է Նեթանյահուն։