Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը. Ստոլտենբերգ

Բրյուսելում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը. Ստոլտենբերգ
Միջազգային
13:42, 29 ноябрь 2023
Այսօր Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում կքննարկվի դաշինքին Ուկրաինայի անդամակցության առաջընթացի հարցը, պահանջվող բարեփոխումներն ու դրանց իրականացումը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդից առաջ:

«Այսօր մենք ունենալու ենք պատմական հանդիպում. Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Դա ցույց կտա, որ Ուկրաինան ավելի է մոտենում ՆԱՏՕ-ին, և մենք նաև կքննարկենք, թե ինչպես կարող ենք աջակցել ձեր անդամակցության ճանապարհին»,- ասել է նա։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կքննարկվեն նաև ուկրաինական բանակի կարիքները և իրավիճակը մարտադաշտում։
«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին և պետք է պատրաստ լինենք նոր հարձակումների։ Ուստի կարևոր է, որ Ուկրաինայի հետ մեր համերաշխությունը դրսևորվի ոչ միայն խոսքով, այլև գործով»,- ընդգծել է Ստոլտենբերգը։