Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ նպատակն է հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը Թուրքիայի նախագահի ընտրություններից հետո». Ստոլտենբերգ

«Իմ նպատակն է հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը Թուրքիայի նախագահի ընտրություններից հետո». Ստոլտենբերգ
Միջազգային
11:41, 31 март 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ իր նպատակն է հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացմանը՝ մայիսին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո և դաշինքի հուլիսի 11-ի գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտնում է Politico-ն: 

Ստոլտենբերգի խոսքով՝ Շվեդիան, ինչպես նախկինում, կարող է ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու «կանաչ լույս» Թուրքիայի նախագահի ընտրությունից հետո, որը նշանակված է մայիսի 14-ին։ «Իմ նպատակը, ինչպես նախկինում, այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո, բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք հասնել նաև Շվեդիայի (անդամակցության) վավերացմանը»,- հստակեցրել է նա։ Ստոլտենբերգը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վերջնական որոշումը կայացնում է Անկարան։ «Ես շատ եռանդով կաշխատեմ, որպեսզի հասնեմ Շվեդիայի վավերացմանը հնարավորինս շուտ»,- եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։