Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը, գերիների փոխանակումը

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը, գերիների փոխանակումը
Միջազգային
14:05, 11 декабрь 2023
Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը, գերիների փոխանակումը և դա գնահատում է որպես գովեստի արժանի և կառուցողական քայլ խաղաղության համաձայնագրի ձեռք բերման ուղղությամբ։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։

Նրա խոսքով՝ երկու երկրների համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանային երկխոսության արդյունավետությունը և խնդիրների լուծման մեխանիզմները։ 

Քանանին նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղությանը հասնելը կարևոր գործոն է տարածաշրջանային կողմերի միջև համագործակցության և վստահության պայմանների ստեղծման համար։

«Իրանը հուսով է, որ բանակցային գործընթացը արդյունավետ կլինի: Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրներին հասնելու կայուն խաղաղության»,- հավելել է նա։