Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունն է. նա խոստացել է «շարունակել եվրոպական ուղին»

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունն է. նա խոստացել է «շարունակել եվրոպական ուղին»
Միջազգային
11:17, 18 декабрь 2023
«Ալեքսանդար Վուչիչ-Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան (SNS, միավորում է իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցությունը և մի քանի այլ քաղաքական ուժեր) դեկտեմբերի 17-ին կայացած Սերբիայի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստացել. քվեաթերթիկների 97,22 տոկոսի մշակման արդյունքներով այն ստացել է ձայների 47,36 տոկոսը։ Այս մասին հայտնում է հանրապետության ընտրական հանձնաժողովը։ Միավորված ընդդիմությունը՝ «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիան, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ձայների 22,7 տոկոսը։

«Սա անվերապահ հաղթանակ է, ինչի համար ես շատ ուրախ եմ Մենք գիտենք, թե ինչի ենք հասել նախորդ ժամանակահատվածում և ինչ դժվար ժամանակաշրջան է սպասվում»,- ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով համախոհների առաջ: Կառավարությունը «կշարունակի մեր եվրոպական ուղին», ավելացրել է նա:

Վարչապետ Անա Բռնաբիչը վստահեցրել է, որ SNS-ը կկարողանա ձևավորել կոալիցիոն կառավարություն։