Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների գործընթացը և աջակցում խաղաղությանն ուղղված ջանքերին». Աբդոլլահիանը՝ Լավրովին

«Իրանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների գործընթացը և աջակցում խաղաղությանն ուղղված ջանքերին». Աբդոլլահիանը՝ Լավրովին
Միջազգային
11:44, 27 декабрь 2023
Երեկ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների զրույցից հետո Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: 

Ինչպես հաղորդում է IRNAգործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանություններին, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը։

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասումզարգացումները, երկկողմ հարաբերությունների և համագործակցության վիճակը, քննարկել են նաև որոշ տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- գրում է գործակալությունը չորեքշաբթի երեկոյան։

Խոսելով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների առաջընթացը։
«Նա ընդգծել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,- նշում է IRNA-ն։

Իրանական կողմի տեղեկություններով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը ևմտադիր չէ փոխել իր դիրքորոշումն այս հարցում։