Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր
Միջազգային
10:34, 09 июнь 2023
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ըստ տեղեկությունների՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, գոյություն ունեցող որոշ խնդիրներ և դրանց լուծմանն առնչվող հարցեր։

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։