Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 24-ին կկայանա կոնֆերանս՝ «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ԼՂ-ում». Եվրախորհրդարանի պատգամավոր Լեքսմանի կոչը

Հունվարի 24-ին կկայանա կոնֆերանս՝ «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ԼՂ-ում». Եվրախորհրդարանի պատգամավոր Լեքսմանի կոչը
Միջազգային
12:30, 16 январь 2024
2024 թվականի հունվարի 24-ին տեղի կունենա կոնֆերանս՝ «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում»։

«Հայկական հազարամյա մշակութային և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անխուսափելի սպառնալիքի տակ։ Միացե՛ք ինձ և Եվրախորհրդարանի փորձագետներին՝ քննարկելու, թե ինչ կարելի է անել հայկական ժառանգությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: