Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան. հայտնի է, թե որն է պատճառը

Բաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան. հայտնի է, թե որն է պատճառը
Միջազգային
11:54, 28 январь 2024
Բաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է, որ որոշումը կայացվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Հաջիզադեի՝ նման որոշման պատճառը Հանկե Բրայնս Շլոթի հայտարարություններն են, որոնք նա հնչեցրել է երկրի խորհրդարանում։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, սակայն, մանրամասներ չի հայտնել։

«Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները», - հանդիպման չեղարկման պատճառների մասին խոսելիս ասել է Հաջիզադեն։