Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունը հանդուրժում է Ալիևի քվեարկելն էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում. Մարուքյան

Միջազգային հանրությունը հանդուրժում է Ալիևի քվեարկելն էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում. Մարուքյան
Միջազգային
16:18, 07 февраль 2024
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին, մասնավորապես՝ այդ երկրի նախագահի՝ օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկելուն։  

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևն իր քվերակությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։ Այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը սկզբում չհրահրված պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտումների ենթարկեց այն մարդկանց, որոնց անվանում էր Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված քաղաք Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցող մարդ չկա, և ընտանիքի հետ մասնակցել ընտրություններին:

Սկզբում միջազգային հանրությունը լուռ հետևել է խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։
Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հիմա նրանք պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»,- գրել է Մարուքյան։