Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում

Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով  ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում
Միջազգային
16:43, 28 февраль 2022
Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացնում, սոցիալական ցանցերում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։

Շմիգալի խոսքով՝ Կիևում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կերպով կկայացվի։

Աղբյուր՝ azatutyun.am