Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար․ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Ստրասբուրգում` հայկական խաչքարի մոտ, հարգել են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար․ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Ստրասբուրգում` հայկական խաչքարի մոտ, հարգել են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Միջազգային
17:23, 24 апрель 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․

«Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։

Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»։