Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն է ապահովում մեր անվտանգությունը, մեր բանակը ջարդված է․ Վազգեն Մանուկյան

Մենք ունենք հզոր դաշնակիցներ, մի դաշնակիցը, որ շատ կարեւոր է՝ Ռուսաստանն է, որովհետեւ Ռուսաստանն է ապահովում մեր անվտանգությունը, ոչ թե մեր բանակը, մեր բանակը ջարդված է։ Այս մասին Սեւանում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ մեր դաշնակիցն է նաեւ Իրանը եւ Չինաստանը, որը սարսափում է, որ պանթյուրքիստական ճանապարհը հասնի իրեն, որովհետեւ իր մոտ թյուրքախոս հսկայական քանակությամբ ժողովուրդ կա, որին կարող են օգտագորել Չինաստանը ներսից ջարդելու համար։ 

«Մեր դաշնակիցներն են Եվրոպայում եւ Արաբական աշխարհը, որի մի մասի նկատմամբ փորձում է ագրեսիա իրականացնդլ Թուրքիան։ Մենք հսկայական քանակությամբ բարեկամներ ունենք, սփյուռք ունենք», - հավելեց Մանուկյանը։