Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ Բաղրամյան պողոտայից

Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ Բաղրամյան պողոտայից
Քաղաքականություն / Հայաստան
20:07, 25 февраль 2021
«Հայրենիքի փրկության շարժում»-ից հայտնում են, որ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով ԱԺ-ի շենքի մոտ հավաքված ժողովրդին, ասել է․

«Նիկոլի հետ միայն խոսելու մի բան ունենք՝ քննարկել, թե ոնց է հեռանալու իշխանությունից:  Թող գա, մենք իրեն թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա: Մենք կմնանք այստեղ, կսպասենք ԱԺ պատգամավորներին կամ նրանց կբերենք, որ գան, քվեարկեն, Նիկոլին հեռացնեն:
Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»։