Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանը «թաղերում» և բնակավայրերում պարտիզանական շարժում սկսելու կոչ է անում

Վազգեն Մանուկյանը «թաղերում» և բնակավայրերում պարտիզանական շարժում սկսելու կոչ է անում
Քաղաքականություն
16:29, 12 февраль 2021
«Եկեք պայմանավորվենք, որ սա մեր շտաբն է․ ես ամեն օր երկու ժամ կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ, պարտադիր չէ հանրահավաք անել, եկեք հանդիպենք իրար, սա այն տեղն է, որտեղ մենք նույն արյունը, նույն գաղափարը եւ սիրտը ունեցող մարդիկ ենք, իրար հանդիպենք, իրար ուժ տանք ու միասին գործենք։ Շարժումը մեծ ուժ է, բայց այդ ուժը հիմնականում բաղկացած է կարգապահ կուսակցական շարքերից, բայց դա մեզ պետք չէ»,- հայտարարրեց Մանուկյանը։

Մանուկյանը կոչ արեց՝ «ամեն թաղում, ամեն կոլեկտիվում, բնակավայրում ստեղծել կոմիտեներ, ինքնակամ, կազմակերպել այդ կոմիտեները բոլոր թաղերում»։

 «Հարեւանների հետ վիճեք, հավաքեք խմբեր, ջոկատներ կազմեք եւ մեր կենտրոնը այստեղից կուղղորդի ամբողջ շարժումը։ Մի խումբը կգա՝ կգնա մի պատգամավորի հետեւից, մյուս խումբը կգա՝ կգնա մի ոստիկանի հետեւից։ Արդեն ամսի քսանին մենք կանենք մեծ հանրահաավաք, որտեղ վերջնականորեն կշտկենք ամեն ինչ, բայց մինչեւ հանրահավաքը ամեն օր այստեղ տեղեր պիտի լինեն, որ մարդիկ գան հանգիստ նստեն այստեղ։ Սա մեր շտաբն է, այստեղից մենք կհեռանանք, երբ հեռանա Նիկոլ Փաշինյանը»- ավելացրեց նա։