Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն կողմերին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել լարվածության էսկալացիայից, ձեռնպահ մնալ միմյանց սպառնալուց և մեղադրելուց, ինչպես նաև՝ ռազմական սադրանքներից

ԵՄ-ն կողմերին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել լարվածության էսկալացիայից, ձեռնպահ մնալ միմյանց սպառնալուց և մեղադրելուց, ինչպես նաև՝ ռազմական սադրանքներից
Միջազգային
14:39, 11 ноябрь 2022
Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել «շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ուղղությամբ ջանքերը՝ կանխելու համար հետագա ավելորդ մարդկային զոհերն ու վնասները»:

«ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում ամուր ու կայուն խաղաղության հասնելու համար: ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց մշտական մասնակցությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններին»,- ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: 

«Չնայած այդ բանակցությունները անկասկած բարդ են և ժամանակ են պահանջում, չափազանց կարևոր է չկորցնել խթանը, համաձայնության գալ կոնկրետ առաջքայլերի շուրջ և ապահովել անվտանգ, հուսալի և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»,- ասվում է է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության փաստաթղթում, որը հրապարակվել է Բրյուսելում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ։

ԵՄ-ն կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ ձեռնպահ մնալ միմյանց սպառնալուց և մեղադրելուց, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից։

ԵՄ-ն խոստանում է շարունակել ակտիվորեն արձագանքել երկու կողմերի ցանկություններին և աջակցել նրանց բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդարացի կարգավորման ուղղությամբ աշխատանքում։