Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ է արձագանքել Միյատովիչի՝ Բաքվի ռազմավարի պուրակը քննադատող նամակին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ է արձագանքել Միյատովիչի՝ Բաքվի ռազմավարի պուրակը քննադատող նամակին
Միջազգային
15:28, 27 апрель 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակը, որում Միյատովիչը քննադատում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Միյատովիչին կոչ է արել «անաչառ մնալ տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները գնահատելիս»։
«Պետք է նշել, որ 2021 թվականի ապրիլի 20-ի նամակը կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի հանձնակատարի անկախությունն ու անկողմնակալությունը և կարող է բացասաբար ազդել հանձնակատարի գրասենյակի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ նամակը չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը։
«Հակառակը, այն խրախուսում է ռևանշիստական շրջանակներին՝ ռիսկի դիմել տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կառուցման գործընթացում»,- ասվում է մեկնաբանությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ ԵԽ հանձնակատարը հետաքրքրություն է ցուցաբերում քաղաքականացված հարցերում՝ մոռանալով իր մանդատի մասին․ «Սա երկակի ստանդարտների ևս մի դրսևորում է և ընտրողական վերաբերմունք, որին Ադրբեջանը հաճախ է ենթարկվում ԵԽ-ի տարբեր մարմինների կողմից»։
Անդրադառնալով Բաքվի «ռազմավարի պուրակին»՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին նշել է, որ դա «հավերժացնում է իրենց հաղթանակը»։
Թարգմանությունը  factor.am-ի։